Հասարակություն 

Հայկական կոնյակի համտեսում Լոնդոնում

analitik.am

Դեկտեմբերի 4-ին Լոնդոնում` Միացյալ Թագավորության Համայնքների պալատի Չերչիլ սրահում, ՀՀ դեսպանության կողմից և Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլի հովանավորությամբ կազմակերպվել էր հայկական «Արարատ» կոնյակի համտեսում։ Միջոցառմանը ներկա էին Միացյալ Թագավորության լորդերի և համայնքների պալատներ տասնյակ անդամներ, դիվանագետներ, բրիտանահայ համայնքային կառույցների և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջոցառման կազմակերպմանը սատարել էին նաև Թեքեյան մշակութային միության, Համազգային հայ կրթական և մշակութային միության եւ «Նոր Սերունդ» մշակութային միության բրիտանական կառույցները և ՄԹ-ում «Արարատ» կոնյակի պաշտոնական ներկայացուցիչ «Vinorium» ընկերությունը: Միջոցառումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը։ Ողջունելով հյուրերին՝ դեսպան Սարգսյանը ներկայացրեց դրվագներ հայկական կոնյակի պատմությունից` բացահայտելով, թե ինչպես կարող են հայ գործարարները, օգտագործելով արևմտյան տեխնոլոգիաներ, հաջողության հասնել Հայաստանում։ Այնուհետև հյուրերին ողջունեց Բրիտանահայկական միջխորհրդարանական խմբի փոխնախագահ, Համայնքների պալատի Մշակույթի, մեդիայի և սպորտի հանձնաժողովի նախագահ Ջոն Ուիթինգդեյլը, ով կարևորեց նման միջոցառումների անցկացումը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Նույն շարքից