Միջազգային Հասարակություն 

ԵԱՀԿ-ն պահանջել է Թուրքիայի իշխանություններից ազատ արձակել ձերբակալված լրագրողներին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, ԵԱՀԿ-ն պահանջել է Թուրքիայից ազատ արձակել ձերբակալված լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

 

ԵԱՀԿ-ը մամուլի ազատության հարցերով խոսնակ Դունյա Միյատովիչը նամակով դիմել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ձերբակալված լրագրողների ազատ արջակելու պահանջով:

 

Դեկտեմբերի 14-ին թերթերի և և հեռուստաընկերությունների վրա կատարված արշավի ժամանակ ոստիկանությունը լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների էր ձերբակալել: «Ձերբակալությունները կրկին ցույց են տալիս, որ լրագրողների ձերբակալությունները թույլատրող օրենքները Թուրքիայում խիստ անհրաժեշտ է մանրակրկտորեն վերանայել: Օրենքները չպետք է օգտագործվեն հասարակական կարծիքի  զսպելու համար»,-իր նամակում գրել էր Միյատովիչը:

 

Նախկինում իրավապաշտպանը բազմիցս կոչերով հանդես է եկել՝ Թուրքիայից պահանջելով բարեփոխումներ իրականացնել օրենքներում ու ապահովել լրատվամիջոցների անխափան աշխատանքը:

 

 

 

 

 

Նույն շարքից