Հասարակություն 

Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ   դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից