Գլխավոր Ռազմական 

Արդեն 4 գլխատված զինվորի մասին խոսակցություն կա, պետք է ստուգել. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինվորականներից մեկի ձեռքերը կտրված են.այս մասին Հանրային հեռուտաընկերության «Եռանկյունի» հարղոդաշարի եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արդյոք ռազմական հանցագործությունների, վայրագությունների վերաբերյալ փաստերը պատրաստվո՞ւմ են ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հարցին մԱրծրուն Հովհաննիսյանը պատասխանել է. «Միանշանակ, մենք հավաքել ենք նյութերը և դեռ շարունակում ենք հավաքել, որովհետև, ցավոք, այն առաջին հայտնաբերված դիակներից բացի, ինչպես պարզվում է՝ կամաց-կամաց, այլ դիակներ ևս կան, որոնց հետ նման հարցեր կան»:

Դիտարկմանը, որ տեղեկատվություն է տարածվել 3 հայ զինվորի գլխատման մասին, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է. «3, արդեն 4 խոսակցություն կա: Պետք է ստուգել այս ամեն ինչ »:

Նույն շարքից