Հասարակություն 

Հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 16-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 17-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

 

Քամին` հարավ-արևմտյան 2-3 մ/վրկ:

 

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում 4-5աստիճանով: 

 

 

Երևանում դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ: 

 

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 16.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.70C (1975 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նույն շարքից