Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքից ազատել է երեք նախարարների՝ աշխատանքում թույլ տրված լուրջ թերությունների համար: Աշխատանքից հեռացվել են էկոնոմիկայի և զարգացման, առևտրի և արտաքին տնտեսական կապերի և հարկային ծառայության ղեկավարը:
Հայտնի է, որ համապատասխան հրամանագրերը պետության ղեկավարը ստորագրել է կառավարության ընդլայնված նիստի ժամանակ: