#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցները Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն հասնելուն պես կսկեցին վանկարկել՝ «позор»:
Նախաձեռնող խմբի անդամներից մեկն ընթերցեց հայտարարությունը, որն ուղղված է ԼՂ խնդրի կարգավորման գործում ուղղակի և անուղղակի դերակատարություն ունեցող բոլոր պետություններին ու կառույցներին:
Նրանք Ռուսաստանից պահանջում են դադարեցնել զենքի մատակարարումը ագրեսոր ճանաչված Ադրբեջանին: Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներից որևէ մեկը դուրս չեկավ խոսելու բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ի պատասխան այդ քայլի, նամակի մեջ 1 ռուբլի դրեցին, հայտարարության տեքստի հետ փոխանցեցին դեսպանատան անվտագության աշխատակիցներին: