Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

«Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի, իսկ խաղաղապահները տեղակայվելու են միայն հակամարտության կարգավորման վերջնական փուլում. Իգոր Պոպով

analitik.am

Երևանում այսօր ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամուլի ասուլիսին հարց հնչեց, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ առաջարկությունների ինչ փաթեթ է քննարկում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե նոր առաջարկներ կան, թե Մոսկվան նոր առաջարկներ ունի և կցանկայի իմանալ, թե ինչ նոր առաջարկների մասին է խոսքը»։

Հարցին Պատասխանեց ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ով ասաց հետևյալը. «Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է, որ որևէ նոր փաստաթուղթ, այսպես կոչված «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա, որոնց մասին ոչ մեկ անգամ են հայտարարել համանախագահող երկրների նախագահները: Հիշեցնեմ, որ սկզբունքները հետևյալն են. ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն, իսկ վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ խոսքը տարածքների վերադարձն է, ԼՂ ստատուսի կարգավորման հարցը։ Կրկնեմ ևս մեկ անգամ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը  և տարածքների վերադարձը: Սրանք ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն: Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթը»: Բացի այս երկու սկզբունքներից, բացի այս երկու տարրերից կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի վերջնական կարգավորման փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»,- ասաց Պոպովը:

Նույն շարքից