Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը, թե ով է սկսել ռազմական գործողությունները. Ի. Պոպով

analitik.am

«Մեր հիմնական խնդիրն է օգնել կողմերին կայունացել իրավիճակը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռազմական գործողությունները չկրկնվեն: Ընդգծում եմ՝ մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը՝ ով է սկսել ռազմական գործողությունները, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:

Նա հիշեցրեց, որ նախքան Հայաստան գալը, եղել են Ադրբեջանում, ԼՂՀ-ում, իսկ մինչ այդ Վիեննայում կայացել է հատուկ նիստ, որտեղ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը:  Համանախագահը նշեց, որ հանդիպել են երկրների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ,  եկել ընդհանուր եզրակացության, որ կողմերը մտադիր են, համենայնդեպս, ցույց են տալիս պատրատակամություն պահպանել կրակի դադարումը, որին հասել են Մոսկվայում երեքշաբաթի:

«Սկզբունքորեն մենք խոսել են, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի պահպանվի խաղաղություն:  Բնական է, որ հիմնական խնդիրն է նստել բանակցային սեղանի շուրջ.անհրաժեշտ է  վերադառնալ քաղաքական քննարկումների: Մենք նաև քննարկել ենք մի քանի հարց՝   կողմերի միջև վստահությունը ետ բերելու, վստահության ամրապնդման մասին»,- ասաց ռուս համանախագահը:

Ի.Պոպովը նշեց, որ քննարկումները, խորհրդակցությունները շարունակելու են մայրաքաղաքներում, այնուհետև մոտ մեկ շաբաթից կրկին հանդիպելու են, անհրաժեշտության դեպքում կրկին կվերադառնան տարածաշրջան:

Նույն շարքից