Միջազգային Հասարակություն 

Կուբան 5 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակել ամերիկացուն

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU Կուբայի իշխանություններն 5 տարվա բանտարկությունից հետո ազատ են արձակել ԱՄՆ- քաղաքացի Ալան Գրոսին, ով արդեն վերադարձել է հայրենիք:

 

ԱՄՆ-ը քաղաքացի Ալան Գրոսը 2009թ.-ին դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Կուբայի անկախության ու տերտորիալ ամբողջականության դեմ իրագործած գործողությունների մեղադրանքով: Մեղադրող դատախազը պահանջել էր 20 տարի:

 

Նա մաքսանենգ ճանապարհով Կուբայի հրեական համայնքի համար ինտերնետային սարքավորումներ էր մատակարարել ու իր խոսքերով ցանկացել էր երկրում ինտերնետային ցանց ապահովել: Սակայն կուբայական իշխանությունները գտնում են, որ նա իրականացրել էր լրտեսական գործողություններ:

 

 

 

Նույն շարքից