Միջազգային Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է ձեռնամուխ լինել բանակցային գործընթացին. Մեդվեդեւ

analitik.am

Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով իր դիրքորոշումը. գլխավորը կրակը դադարեցնելն ու բանակցային սեղանի շուրջ նստելն է՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այս մասին տեղեկացնում է Trend.az-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը «կայանում է նրանում, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ էսկալացիա, ինչ էլ տեղի ունենա, ով էլ սկսի, դատողություններն ինչպիսին էլ լինեն, այժմ կարևոր է հանգստանալ, դադարեցնել կրակը, հրադադար հայտարարել և նստել բանակցային սեղանի շուրջ»:

Վարչապետը հիշեցրել է, որ Մոսկվա էին ժամանել գլխավոր շտաբների պետերը՝ քննարկելու հրադադարի կոնկրետ ռազմական ասպեկտները, և սկսվել են դիվանագիտական շփումներ:

«Իսկ այն բանի կապակցությամբ, որ ես պետք է այցելեի Հայաստան, նպատակահարմար համարվեց, որ ես այցելեմ և Հայաստան, և Ադրբեջան, և այդ երկրների ղեկավարների հետ քննարկեմ իրավիճակը, այսպես ասած, տեղում»,- ավելացրել է Մեդվեդևը:

Նույն շարքից