Հայաստան Քաղաքականություն 

Ցուցարարները «Shame on you» վանկարկումներով ճանապարհեցին համանախագահներին

analitik.am

Հայ ցուցարարները «Shame on you» վանկարկումներով ճանապարհեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին եւ Պիեռ Անդրիոյին:

NEWS.am-ը հաղորդում է, որ Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված ցուցարարները չսպասեցին, մինչեւ ասուլիսից դուրս գա նաեւ ամերիկացի համանախագահը եւ ավարտեցին բողոքի ակցիան:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 9-ին, մի քանի տասնյակ երիտասարդներ նամակներ էին հանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատներին: Նրանք պահանջում են միջազգային կառույցներից դադարեցնել անհասցե հայտարարությունները եւ պատժիչ միջոցներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաեւ ԼՂՀ ներգրավվել՝ որպես բանակցային կողմ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան են ժամանել այսօր: Այցի շրջանակում նրանք արդեն հանդիպել են ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, ապա մամուլի ասուլիս տվել:

Նշենք, որ մինչ այս համանախագահները պաշտոնական այցերով եղել են Բաքվում եւ Ստեփանակերտում:

Նույն շարքից