Միջազգային Հասարակություն 

Իրանը նոր օդանավակայան կկառուցի երկրի հյուսիսում

Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող

Արազ ազատ տնտեսական գոտում նախատեսում է կառուցել նոր օդանավակայան: Այս մասին հայտարարել է  Արազ ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին:

 

Ըստ նրա՝ օդանավակայանը ծրագրվում է կառուցել առաջիկա երկու տարվա ընթացքում,  արդեն ստացվել են օդանավակայանի շինարարության արտոնագիրը:

 

Արաբբաղին նշել է, որ նոր օդանավակայանը կառուցվելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա, շինարարության համար ահրաժեշտ ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են, իսկ օդանավակայանը կկարողանա ընդունել  քաղաքացիական եւ բեռնատար ինքնաթիռներ:

 

Իրանում 9 տարի առաջ ստեղծված  Արազ ԱՏԳ-ն զբաղեցնում է 53 հազար հա մակերեսով տարածք: ԱՏԳ-ի տարածքն իրանական Ջուլֆա քաղաքից ձգվում է դեպի Խուդաֆերին գյուղ: Ջուլֆայում ազատ տնտեսական գոտու տարածքը կազմում է 21 հազար հա:

 

 

 

Նույն շարքից