Հայաստան Քաղաքականություն 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին

analitik.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին,  հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

Նույն շարքից