Հասարակություն Ռազմական 

Հալեպում ականի պայթյունի հետեւանքով 6 երեխա է զոհվել

analitik.am

Երեխաների խումբը պայթել է ականի վրա, որը թողել էին «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապված գրոհայինները սիրիական Հալեպի նահանգից նայանջելիս, հայտնում է պետական ՍԱՆԱ գործակալությունը: Վեց երեխա զոհվել է, եւս մի քանիսը լուրջ վնասվածքներ է ստացել:

Հաղորդվում է, որ ականի պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Դարբ-Հասան գյուղում, որը գտնվում է Հալեպ եւ Էր-Ռաքքա նահանգների միջեւ:

Տեղ հասած ուժայինները արձանագրել են վեց երեխայի մահը պայթուցիկ սարքից,  որը տեղադրել էին գրոհայինները գյուղից նահանջելիս:

Նույն շարքից