Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանի իշխանությունները մոտակա օրերին կարող են մի շարք միջոցառումներ ձեռնարկել արժութային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար, մասնավորապես, ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով ժողովրդի խուճապային տրամադրությունները վերացնելու համար: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մոտակա օրերին կիրագօրծմեն մի շարք միջոցառումներ իրավիճակը վերահսկելու ուղղությամբ:
Ռուսաստանի կենտրոնական բանկի կողմից ռուսական ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելուն ուղղված միջոցառումների հրապարակման ֆոնին ՌԴ-ում մեկ դոլարի փոխարժեքը նվազել է 61 ռուբլուց, եվրոյինը` 76 ռուբլուց: