Հասարակություն Պատահարներ 

Մահացու ելքով ավտովթար՝ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում

analitik.am

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 54-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդ՝ 21-ամյա Վ. Ղ.) 35 ԼԼ 325  եւ «Mazda MPV» մակնիշի (վարորդ՝ Տ. Թ.) 85 PQ 005 համարանիշների ավտոմեքենաները: Վերջինիս ուղեւորներ՝ 28-ամյա Ա. Ս.-ն, 4-ամյա Ա. Թ.-ն եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները «Mazda MPV» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդ Տ.Թ.-ին եւ ուղեւոր Ա. Պ.-ին, վերջինս «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:

Նույն շարքից