Հայաստան Հասարակություն 

Հայոց բանակի համար պետական միջոցները կավելացնենք. վարչապետ

analitik.am

Եթե հայոց բանակը շատ լավ համալրված չլիներ, այսօր զինադադար չէր լինի, որը մենք պարտադրեցինք: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գյումրի էր եկել՝ մասնակցելու ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 3 զինծառայողների հոգեհանգստին:

«Շատ լավ համալրված ենք, եթե համալրված չլինեինք, այսօր զինադադար չէր լինի, մենք պարտադրեցինք: Մենք միջոցներ ունենք եւ բանակին տրամադրվող պետական միջոցներն էլ կավելացնենք, ինչքան անհրաժեշտ է»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է հասարակության կողմից այս օրերին անցկացվող դրամահավաքությանը, վարչապետն ընդգծեց, որ դա ժողովրդի ցանկությունն է:

«Մենք չենք խնդրել, դա իրենց սրտի ցանկությունն է: Մենք դրա համար շնորհակալ ենք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նույն շարքից