Հասարակություն 

Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:

Քամին` հարավ-արևմտյան`  2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում էապես չի փոխվի:

 

 

Երևանում՝

Դեկտեմբերի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ: 

 

 

Երևան քաղաքի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.10C (1969թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -14.60C (1995թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -0.40C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նույն շարքից