Հասարակություն 

Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին 6 երեխաներին փրկելու համար թողել էր հորն ու մորը, ու վերադառնալով` նրանց սպանված գտել

analitik.am

Թալիշում ապրիլի 1-ին գազանաբար սպանված Խալափյանների ընտանիքի որդին` Գագիկ Խալափյանը 6 երեխաների հայր է: Քանի որ նրանց տունը գյուղի ծայրին է, ամենամոտը դիրքերին, ինչ-որ բան կանխազգալով` վեց երեխաներին տարել էր գյուղ:

Հետ գալով` տեսել էր հորը, մորը ու տատին գնդակահարված, իսկ նրանց դիերը` անարգված:

SHAMSHYAN.com–ի հետ զրույցում նա պատմեց, որ այդ օրը ադրբեջանական «բեսպիլոտնիկը» իրենց մոտով թռել էր: Գագիկը, ով պատերազմի տարիներին 12 տարեկան էր, ասում է.

«Ինչ ես եմ տեսել, նույնը ` էրեխեքս»:

Մանրամասները`  shamshyan.com-ում:

Նույն շարքից