Հասարակություն 

Ղարիբաշվիլիի ընտանիքում համալրում է սպասվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ընտանիքում համալրում է սպասվում. կառավարության ղեկավարի կինը՝ Նունուկա Տամազաշվիլին, հղի է 3-րդ երեխայով, հայտնում է newsgeorgia.ru-ն։

 

Նախօրեին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը Ղարիբաշվիլիի կինը ներկայացել է լայն կարմիր զգեստով։ Լուսանկարների հրապարակումից հետո սոցկայքերում սկսել են ակտիվորեն քննարկել Տամազաշվիլիի հնարավոր հղիությունը։

 

«Վարչապետի կինն իսկապես հղի է։ Իմ տեղեկություններով՝ նա գտնվում է հղիության 6-րդ ամսում։ Ոչինչ չեմ կարող ասել երեխայի սեռի վերաբերյալ»,- նշել է վարչապետի մամուլի ծառայության աշխատակիցը։

 

Վարչապետն ունի 2 որդի՝ 8-ամյա Նիկոլոզը և 4-ամյա Անդրիան։

Նույն շարքից