Հասարակություն 

Գրպանահատն ավտոբուսում «թռցրել է» ուղևորի դրամապանակը և բռնվել 14 օր անց

analitik.am

Մարտի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 45 երթուղու ավտոբուսում Ե.-ի պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր 6.500 դրամ, 101 ԱՄՆ դոլար, բանկային եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 12-ին, ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ՔՀ խմբի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իր տնից բաժանմունք բերման են ենթարկել 26-ամյա Սպարտակ Մ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից