Հասարակություն Մշակույթ 

Մենք զինվորի հետ ենք. Փառք ու պատիվ իրենց. Տիգրան Մանսուրյան

analitik.am

Կասկադ համալիրում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի  նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգը, որի ժամանակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ քաղաքը նոր իմաստ է ստանում. հատկապես, որ սրա հիմքում կա կորստի ցավն ապրելու և այդ ցավին արձագանքելու, դարման լինելու, օգնելու նախաձեռնությունը:

Նա նշեց, որ երաժիշտները, լսարանը համախմբվել են ոգու շուրջ, որը ստիպել է հայ ազգին մի քանի օր առաջ ցնցվել:

«Մենք միասին ենք, երաժշտությունը  մեզ հետ է, որովհետև մենք ոգու ժողովուրդ ենք, մեր զենքը սկսում է այստեղ և տարածվում է  մինչև սահման, մինչև զինվորները, որ կանգնած են սահմանի: Մենք զինվորի հետ ենք: Փառք ու պատիվ իրենց»,- ասաց կոմպոզիտորը:

Նույն շարքից