Մշակույթ Հասարակություն 

Տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը:


Թվով 8-րդ տոնավաճառին մասնակցում էին ձեռագործի սիրիահայ վարպետներ և հրուշակագործներ: Իրենց ապրանքատեսակները ներկայացրեցին նաև Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:


Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նա մասնավորապես նշեց. «Դուք ձեր Հայրենիքում եք, ձեր հողի վրա և ձեր տանը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք զարգացնեք ձեր գործը, կատարելագործեք ձեր հմտություններն ու նոր ձեռքբերումներ և նոր ստեղծագործական մտահաղացումներ կյանքի կոչեք»:


 Նախարարը շնորհավորեց գալիք Ամանորի առթիվ՝ մաղթելով, որ այն լինի մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության վերածննդի, զարգացման և առաջընթացի տարի:

Նույն շարքից