Փարիզում հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ՝ հայտնում է Dailymail-ը:
Ներկայում Հանրապետության հրապարակը, որտեղ գտնվում է ցուցարարների վրանային քաղաքը, շրջապատված է ոստիկաններով:
Ցուցարարներին ցրելու համար կիրառվում է արցունքաբեր գազ, կատարվում են ձերբակալություններ:
Բողոքի ակցիաների պատճառը դարձել է աշխատանքային օրենսդրության ազատականացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:







