Հասարակություն 

Ցույց Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ. Պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը և վերջ դնել Ադրբեջանի ագրեսիային

analitik.am

Հայ համայնքի մեծ ու փոքր ներկայացուցիչները հավաքվել են Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եւ շրջապատել են Ադրբեջանի հյուպատոսության անկյունը` իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի ագրեսիայի դեմ:

The Armenian Weekly-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ ցույցը մեկնարկել է 1 ժամ առաջ: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են վերջ դնել ադրբեջանական ագրեսիային և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Հայերեն եւ անգլերեն լեզուներով հնչում են վանկարկումներ՝ «Մարտակերտը հայկական է», «Թալիշը հայկական է», «Հադրութը հայկական է», «Ճանաչեք Ղարաբաղը, ճանաչեք հիմա»:

Ցուցարարները պահանջում են միջազգային հանրությունից աչք չփակել քաղաքացիական բնակչության եւ երեխաների նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառվող բռնությունների առջեւ:

Նույն շարքից