Միջազգային Քաղաքականություն 

Քաբուլում պայթյուն է որոտացել Քերրիի այցից հետո

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի` Աֆղանստան այցից հետո առնվազն 2 պայթյուն է որոտացել Քաբուլում արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման գոտում: Այս մասին հաղորդում է alarabiya.net-ը:

Պետքարտուղարը ժամանել է Աֆղանստանի մայրաքաղաք` Քաբուլ, պաշտոնական այցով, հանդիպել է այդ երկրի իշխանությունների, այդ թվում` նախագահ Մուհամմադ Աշրաֆ Ղանիի հետ:

Ավելի վաղ Ջոն Քերրին դիմել էր «Թալիբան» ահաբեկչական արմատական խմբավորմանը` կոչ անելով հրաժարվել բռնությունից և անցնել իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների:

Նույն շարքից