Գլխավոր Ռազմական 

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան

analitik.am

Այսօր իրականացված զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ  հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին: Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իր տեղեկությամբ անհետ կորածներից մեկի ճակատագիրը դեռ պարզ չէ:

Նշենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի հետ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ իրականացրել է դիակների փոխանակում:

Նույն շարքից