Գլխավոր Ռազմական 

Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը հաստատելուց հետո

analitik.am

Հայկական կողմին փոխանցված 18 զոհված զինծառայողներ անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապար ակենք անունները»,-ասաց Դավիթ Բաբայանը:

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին, այդ թվում ուղղաթիռի օդաչուների: «Մեր տարածքում 13 մարմին է եղել, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի բազմաթիվ դիակներ: Որոնումների գործընթացն այսօր էլ շարունակվելու է, հայկական կողմը դեռ ունի մեկ անհայտ կորած»,-ասաց Սենոր Հասրաթյանը:

Այս արարքը, հանդիսանալով հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևյան 1-ին կոնվենցիայի, 1949 թ․ Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան 3-րդ կոնվենցիայի և 1977 թ․ Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրության պահանջները։

Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»։

Նույն շարքից