Հասարակություն 

Ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել. Դոնի-Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի

Ուժեղ մառախուղի պատճառով այսօր Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Դոնի-Ռոստովի ինքնաթիռը  գնացել է  Սոչի, իսկ Մին-Վոդիի ինքնաթիռը դեռ օդում է: Այս մասին տեղեկացրել է Քաղավիացիայի գլխավոր վարչության  մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝  հնարավոր է, որ hետ գնա նաև Մին-Վոդիի ինքնաթիռը: «Արդեն երկուսուկես  ժամ է ինքնաթիռն օդի մեջ է, առավոտյան  ժամը 9:06-ին արդեն մեր տարածքում էր: Եթե վառելիքն արդեն չբավարարի,  այդ ինքնաթիռը նույնպես hետ կգնա»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին օդանավակայանում տեսանելիությունը 75 մետր բարձրությունից է, սակայն մոտ 200 մետրից պակաս տեսանելիության դեպքում ինքնաթիռը  չի կարող վայրէջք կատարել:

Մամուլի խոսնակը նաև նշեց, որ եթե մինչև կեսօր եղանակը տաքանա, արդեն կսկսեն ընդունել ինքնաթիռներին:

Նույն շարքից