Հայաստան Քաղաքականություն 

Մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հնչող տեսակետին:

Փաշինյանը մասնավորապես գրել է.

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին տեսակետները թեև հասկանալի, բայց ռացիոնալ չեմ համարում: Ինչու՞:

Որովհետև ԵՏՄ-ն մի կառույց է, որ գործում է կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որևէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել:

Եվ ուրեմն, եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոստաժի ենթարկել ԵՏՄ-ն:

Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում նոր անդամների ներգրավման վերաբերյալ):

Այս հնարավորությունը կարծում եմ պետք է ի գիտություն ընդունենք մենք, այս հեռանկարը պետք է ի գիտություն ընդունեն ԵՏՄ բոլոր երկրները:

Հ.Գ. Պետք է խորությամբ հասկանալ, թե արդյո՞ք որևէ դե յուրե խոչընդոտ կա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ հանդիսանալով ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի՝ արդեն իսկ բանակցված և համաձայնեցված փաթեթը:

Նույն շարքից