Հասարակություն 

Նոր Նորքում բնակարանագողեր են վնասազերծվել

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել և վնասազերծել են հերթական բնակարանագողերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Երևան քաղաքի 9-րդ զանգվածի 25 շենքի բնակիչ, 33-ամյա Աբրահամ Ստեփանի Հովեյանը, Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի 3ա շենքի բնակիչ, 37-ամյա Սուրեն Յուրայի Գրիգորյանը և Ավան Աճառյան փողոցի 20 /3 շենքի բնակիչ, 26-ամյա Մայիս Արթուրի Հայրապետյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եռյակը, երբ վնասազերծվել է Նոր Նորքի ոստիկանների կողմից, նրանց մոտ հայտնաբերվել է 13 հատ դռան փական բացելու համար նախատեսված ինքնաշեն հարմարեցված (ատմեչկա) բանալիներ, 10 հատ բնակարանների բանալիներ, 1 հատ գաղտնի փականով դանակ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից