Հայաստան Ռազմական 

Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկով սպառազինություն ստանար ՌԴ-ից. ՀՀԿ պատգամավոր

analitik.am

Ադրբեջանը ՌԴ-ից գնում է ժամանակակից հարձակվողական զինտեխնիկա՝ հավաստիացելով, որ այն չի կիրառելու ղարաբաղյան ճակատում այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը և հավելեց, որ այնուամենայիվ կիրառել է և ՌԴ-ն պարտավոր է վերագնահատել Ադրբեջանին զենք վաճառելու դիրքորոշումը:

«Ակնհայտ է,  որ կիրառվել է, և այս պարագայում, եթե նույնիսկ Ռուսաստանը մտածում էր, թե ղարաբաղյան ճակատում չի կիրառի, այսօր արդեն պետք է վերագնահատի Ադրբեջանին զենք վաճառելու դիրքորոշումը, որովհետև այս զենքը կիրառվում է իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ»,- ասաց նա:

ՀՀԿ պատգամավոր հաստատեց, որ Հայաստանը պետք է 200 մլն դոլար վարկով սպառազինություն ստանար Ռուսաստանից,  որն անհասկանալի պատճառով ուշանում է: «Ունեմ տեղեկություններ, որ պետք է լինեին սարքավորումներ՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի համար»,-  նա:

Թե երբ պետք է այդ սպառազինությունը բերվի Հայաստան, Գագիկ Մինասյանը նշեց, թե իր  տվյալներով պետք է արդեն իսկ ՀՀ-ում լիներ:

 

Նույն շարքից