Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի տվյալներով Աղվանստանում զինված բախումների հետեւանքով 2014թ.-ին զոհվել է 3188 խաղաղ բնակիչ, իսկ շուրջ 6429-ը վիրավորվել:
ՄԱԿ-ի զեկույցում նշվել է, նախորդ տարվա համեմատությամբ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը, անցյալ տարվա համեմատությամբ աճել է առնվազն 19 տոկոսով: Փորձագետների կարծիքով, զոհերի թվի աճը կարող է պայմանավորված լինել ԱՄն-ի ու նրա դաշնակիցների զորամիավորումների դուրս բերմամբ ու Աղվանստանում վերջին շրջանում թալիբների
աննախադեպ աշխուժեցմամբ: