Միջազգային Քաղաքականություն 

G7-ի արտգործնախարարները կողմ են արտահայտվել Ասադի հրաժարականին

analitik.am

«Մեծ յոթյակի» երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են իրենց դիրքորոշումը, որը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Սիրիան նոր կառավարության խիստ կարիք ունի, որը կներկայացնի Սիրիայում բոլոր համայնքները և կկարողանա պաշտպանել ժողովրդին և վերակառուցել Սիրիան»,- նշվում է փաստաթղթում։

Մասնակիցները միջազգային հանրությանը կոչ են արել իրագործել ՄԱԿ ԱԽ բանաձևերը, այդ թվում՝ բոլոր կողմերին մարդասիրական օգնության անվտանգ, արագ ու անարգել հասանելիության վերաբերյալ։

Նույն շարքից