Քաղաքականություն 

«Արա Աբրահամյանը հիմա ԱՄՆ-ում փող է մուրում իր կուսակցության համար». Մոսկվայաբնակ գործարարներ

analitik.am

 Ռուսաստանի  մեր աղբյուրների փոխանցմամբ, երեկ Մոսկվայում հանդիպել են հայ-ադրբեջանական իրավիճակով մտահոգ մի խումբ հայ գործարարներ: Մասնակիցները հերթական անգամ հավաքագրել են Արցախի աջակցությանն ուղղված ֆինանսական միջոցներ, կանոնակարգել պարենային և հումանիտար օգնությունը Ստեփանակերտ հասցնելու մեթոդները: Մինչև ուշ կեսգիշեր տևած նիստն ընդմիջվել է կոնկրետ գործողությունների ծրագիրն իրականացնելու նպատակով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հաջորդ հավաքը կկայանա վաղը` ավելի ընդլայնված կազմով:

Մեր գործընկերոջ հարցին, թե հավաքը ՌԴ հայերի միության հրավերո՞վ էր, մի քանի գործարարներ տվել են կոշտ ու վրդովված պատասխան. «Աբրահամյան Արան այդքան չկա, որ մեզ հրավիրի: Արան հիմա ԱՄՆ-ում ընկած Արթուրիկ Բաղդասարյանի անունով գրանցված իր սեփական վերածնունդ կուսակցության համար մարդ ու փարա ա հավաքում: Մենք այստեղ վաղուց գիտենք, որ Ռուսաստանի ու ալամաշխարհի հայերի միություն կոչվածը փուչ կառույց է, Արայի PR-ի ու մութ գործերը ծածկելու փարաջա: Հարցրեք Ռուսաստանում ապրող ցանակացած հայի, թե Արան իրենց մատից մի փուշ հանե՞լ է: Բայց, այ հակառակը, որ գցել ու շահագործել է, շա՜տ կլսեք: Հայաստանի ու Արցախի համար այս օրհասական պահերին նա պիտի մեր շարքերում լիներ, ոչ թե` փող մուրար: Թող Հայաստանում էլ իմանան, որ դա կերպար չի: Եվ այն փաստն էլ, որ իբր 5 միլիոն  ռուբլի է տրամադրել Արցախին, ստուգելու անհրաժեշտություն ունի»:

Գործարարները ասել են, որ իրենք ինքնակազմակերպվել են և  բոլորն էլ հանդիպման են եկել Հայրենիքի ու հարազատների հանդեպ սրտացավությամբ:

Նույն շարքից