Հասարակություն 

Տղերքի դուխը տեղն ա

analitik.am

Ի՞նչ իրավիճակ է սահմանում,  ի՞նչ զենքով ենք մենք կռվում ադրբեջանցիների դեմ և ճիշտ կլինի՞ արդյոք, եթե քաղաքացիները սկսեն գումար հավաքել մեր բանակի համար ժամանակակից զինտեխնիկա գնելու համար: Այս հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցել է կինոռեժիսոր, «Ազգային Գվարդիա» ՀԿ նախագահ Արշակ Զաքարյանի հետ.

-Պարո՛ն Զաքարյան, այս պահին ինչպիսի՞նն է սահմանում իրավիճակը::

-Երկու օր առաջ եմ եկել սահմանից և պատրաստվում եմ նորից  մեկնել: Ես եղել եմ հյուսիս-արևելյան շրջանում, վիճակը նորմալ է, տղերքի դուխը՝ տեղը: Ամեն ինչ հայկական կողմի վերահսկողության տակ է:

-Հայտնի է, որ հայկական կողմին երեկ փոխանցված 18 զոհված զինծառայողների մարմինները խոշտանգված են: Դուք տեղեկություններ ունե՞ք, ի՞նչ ասել է խոշտանգված, ի՞նչ են արել մեր տղերքի մարմինների հետ:

-Ճիշտն ասած, ես չգիտեմ մանրամասները, ինֆորմացիային ծանոթ եմ միայն լրահոսից:

-Ի՞նչ կասեք դիրքերի մասին, մենք ունե՞նք դիրքեր, որոնք հակառակորդի ձեռքում են:

-Այդ հարցերի պատասխանները պետք է պաշտոնատար անձիք տան: Ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցերին, միայն կասեմ, որ հայկական կողմը նպաստավոր դիրքեր ունի:

-Դուք մինչև վերջին դեպքերը հանդես էիք գալիս նախաձեռնություններով, ինչ-որ բաներ էիք ձեռք բերում ու տրամադրում մեր բանակին: Ի՞նչ եք կարծում, ճիշտ կլինի՞, եթե հիմա ավելի մեծ նախաձեռնություններ լինեն, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերել հայկական բանակի համար:

-Ես միշտ ասել եմ ու ասում եմ՝ կապ չունի մեր բանակը դրա կարիքն ունի, թե՝ ոչ, ժողովուրդը պետք է միշտ մասնակցի բանակի ուժեղացմանըն: Բոլոր նորմալ երկրներում էլ այդպես է: Նշեմ, որ Ադրբեջանում, որտեղ միլիարդներ են ուղղվում բանակ սպառազինությանը, քաղաքացիները տարեկան 11 միլիոն են հավաքում բանակի համար: Վերջին դեպքերը  ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մենք պետք է միշտ օգնենք մեր բանակին: Իհարկե,  դա պետք է անել հնարավորությունների սահմաններում, ստիպելու մասին անգամ խոսք չի կարող լինել: Նորից եմ  ասում՝  դա չի նշանակում, որ մեր բանակը դրա կարիքն ունի, պարզապես  հնարավորության սահմաններում պետք է օգնել:

 

Նույն շարքից