Հասարակություն Միջազգային 

Ռուսաստանի ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է հասցրել Դոնբասին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU գործակալությունը, Ռուսաստանի ԱԻՆ-ը Դոնեցկ է հասցրել 90 ավտոմեքենաներց բաղկացած ավտոշարասյունը՝ Արեւելյան Ուկրաինայի բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության նոր խմբաքանակը:

 

Բեռնաթափումը իրականացվել է առանց որեւէ դժվարության, վարորդների վիճակը բարվոք է եւ շուտով նրանք հետ կվերադառնան դեպի Ռոստովի մարզ:

 

Հերթական հումանիտար օգնության մեջ ներառված են պարենամթերք, դեղորայք, շինանյութ ու ամանօրյա նվերներ:

 

Հիշեցնենք, որ սա թվով արդեն տասերորդ հումանիտար օգնությունն է, որ ցուցաբերում է Ռուսաստանը Լուգանսկի ու Դոնեցկի բնակչությանը: Այս անգամ բեռնաթափվել է 1.4 հազար տոննա բեռ:

Նույն շարքից