Հայաստան Քաղաքականություն 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը կհանդիպեն. նրանց միակ հանդիպումը եղել է 2007 թ-ին

analitik.am

armtimes.com-ը գրում ՝

«Երբ որ ժամանակը գա, կտեսնեք, այս պահի դրությամբ ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- այսպես արձագանքեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով armtimes.com-ի հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը երբ եւ որտեղ է տեղի ունենալու: Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այսօրվա հարցազրույցում ասել է, թե Բակո Սահակյանի հետ հանդիպելու պայմանավորվածություն ունի:

«Տեր-Պետրոսյանի եւ Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիպում մի անգամ եղել է: Նման տեղեկատվություն տարածվել է: Եթե չեմ սխալվում, 2007 թվականին էր: Նախագահ Սահակյանը նոր էր ընտրվել, իր պաշտոնավարման առաջին մեկ տարվա ընթացքում է եղել այդ հանդիպումը»,- ասաց Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այդ հանդիպման նախաձեռնությունը եղել է առաջին նախագահինը, ով այցելել էր Արցախ եւ հանդիպում ունեցել Բակո Սահակյանի հետ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ նախորդ շաբաթ օրը կայացած Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպմանը՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Կարծում եմ, որ պահանջված ու նորմալ է նման իրավիճակներում: Այդպիսի հանդիպումներն օգտակար են»:

Նույն շարքից