Հասարակություն Միջազգային 

Մայամիի հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Կուբայի նկատմամբ Օբամայի նախաձեռնության դեմ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Կուբայի նկատմամբ Օբամայի նախաձեռնության դեմ, ով ցանկություն էր հայտնել բարելավել հարաբերություններն ազատության կղզու հետ:

 

Ավելի քան 200 ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացրել Մայամիի Փոքր Հավաննա կոչվող զբոսայգում: Ցուցարարները կուբայական ու ամերիկյան դրոշներ պարզած՝ իրենց վանկարկումներում Օբամային անվանել են դավաճան:

Ցուցարարները նշել են, որ իհարկե իրենք կարող են այսուհետ գնել կուբայական ռոմ ու սիգարներ, սակայն դա իրենց համար մխիթարություն չէ, եւ իրենք բողոքի ձայն են բարձրացնում հանուն Կուբայի ժողովրդի ազատության, հանուն ամերիկյան ու կուբայական ժողովուրդների համերաշխության:

 

Հիշեցնենք, որ ավելի քան 2 միլիոն ծագումով կուբացիներ բնակվում են ԱՄՆ-ում, հիմնականում Ֆլորիդա նահանգում:

 

 

Նույն շարքից