Հասարակություն 

Արցախում զոհված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների համար Ռումինիայում հոգեհանգստի կարգ է մատուցվել

analitik.am

Ռումինիայի Հայոց Թեմի Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ և անմահ Պատարագից հետո տեղի է ունեցել միասնական աղոթք Հայաստան և Արցախ աշխարհների սահմաների անվտանգության և խաղաղության, բոլոր վիրավորների շուտափույթ ապաքինման համար, որից հետո կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ զոհված հերոս զինվորների ու խաղաղ բնակիչների համար:

Հոգեհանգստյան արարողությունից հետո հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը իր քարոզում նշել է, որ այս դժվարին և լարված պահին բոլոր հայերը պետք է և պարտավոր են պատրաստ լինել ամեն կերպ աջակցել Մայր Հայաստանին, սահմանին կանգնած հայ զինվորին, քանզի հաղթանակի միակ գրավականը մեր ազգի միասնությունն է։

Հոգեհանգստյան արարողությունից հետո Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ծխական խորհուրդը որոշում է կայացրել դրամական օգնություն հատկացնել Արցախում սահմանին կանգնած հայ զինվորի համար։

Նույն շարքից