Հայաստան Հասարակություն 

Քաղաքացին ձուկ որսալիս ընկել է Երեւանյան լիճը

analitik.am

 

Ինչպես տեղեկացրել են Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեկտեմբերի 21-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երեւանյան լճում ձուկ որսացող մի քաղաքացի ընկել է լիճը, ուստի զգացվում է փրկարարների օգնության կարիք:

 

Փրկարար ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր այն ժամանակ, երբ մոտավորապես 40 տարեկան տղամարդուն արդեն տեղի անցորդները դուրս էին բերել ջրից: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց, առայժմ պարզված չէ նրա ինքնությունը:

Նույն շարքից