Գլխավոր Ռազմական 

Ադրբեջանը կրակոցներ է արձակել Մարտակերտի և Մատաղիսի ուղղություններով

analitik.am

Ապրիլի 11-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի:

Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց: Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաեւ Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունւից հայտնում են, թե առաջնային գծում տեղաբաշխված ղարաբաղյան ստորաբաժանումները ուշադիր հետեւում են ռազմաճակատային զարգացումներին եւ վստահորեն իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրները:

Նույն շարքից