Քաղաքական Միջազգային 

Մամեդյարովը Թուրքիա է մեկնել

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ապրիլի 12-13-ին Մամեդյարովը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստին: «Միասնություն եւ համերաշխություն՝ հանուն արադարության եւ խաղաղության» խորագրով գագաթաժողովը կանցկացվի Ստամբուլում:

Նիստի ընթացքում Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա եւ հանդես կգա զեկույցով:

Նույն շարքից