Առողջապահություն Հասարակություն 

Չինական այս բույսը օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում

Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների դեմ պայքարում։

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այդ բույսը  կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում,  որի արմատներում առկա օրգանական նյութերը, այսպես կոչված՝ ֆլավոնները, ունեն ոչ միայն հակավիրուսային ու հակաօքսիդանտային գործունեություն, այլև ունակ են սպանել քաղցկեղի չարորակ բջիջները՝ չվնասելով առողջ բջիջները։

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ֆլավոններն իսկապես կանգնեցնում են ուռուցքի աճը։

Նույն շարքից