Ամերիկյան կառավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ Կորեական թերակղզում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է DNA-ը:
«Մենք պատրաստ ենք վերադառնալու այդ բանակցություններին: Մենք հստակ հասկացրել ենք, որ պատրաստ ենք քննարկել թերակղզու համար խաղաղության համաձայնագիրը»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ այդ գործողությունները կախված են միայն Հյուսիսային Կորեայի՝ իրավիճակը կայունացնելու պատրաստակամությունից:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպը հայտարարել էր, որ Փհենյանի փորձարկումները ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում: