Հասարակություն 

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, 23-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ` հիմնականում ձյուն, դեկտեմբերի 23-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց:  Դեկտեմբերի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին արևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ:


Երևանում դեկտեմբերի 23-ի գիշերը կա թույլ ձյան հավանականություն, 23-ի ցերեկը, 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +6 աստիճան, դեկտեմբերի 25-ին` +7, դեկտեմբերի 26-27-ին` +8 աստիճան:

Նույն շարքից