ԱՄՆ-ն չի ճանաչում Սիրիայում ապրիլի 13-ին նախանշված ընտրությունների օրինականությունը: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք այս ընտրությունները լեգիտիմ չենք համարում: Դրանք չեն արտահայտում սիրիացի ժողովրդի կամքը»,- հայտարարել է Թոները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ, հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը, այս ընտրություններն «առնվազն վաղաժամ են»: