Ամերիկյան Forbes ամսագրի վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը 5.2 մլրդ դոլար է, փոխանցում է newsgeorgia.ru-ն։
Այդպիսով՝ «Աշխարհի միլիարդատերերի» նոր ցուցակում Իվանիշվիլին զբաղեցրել է 270-րդ հորիզոնականը՝ պահպանելով Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը։
«Վրաստանի ամենահարուստ մարդը վաստակել է իր գումարները Ռուսաստանում և տուն վերադարձել 2003-ին»,- գրում է պարբերականը։
2013-ին Իվանիշվիլին զբաղեցրել է Forbes-ի ցուցակի 229-րդ հորիզոնականը։ Այն ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 5.3 մլրդ դոլար։ Իսկ 2012-ին եղել է 153-րդ հորիզոնականում՝ 6.4 մլրդ դոլար կարողությամբ։