Բիզնես Հասարակություն 

Տարոն Մարգարյանը անրադարձել է տրանսպորտի թանկացման խնդրին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մայրաքաղաքի տրանսպորտի գնի թանկացմանը՝ խորհուրդ տալով սպասել մինչև հունվարի վերջ:

 

«Հիմնականում մենք հայտարարությամբ հանդես էինք եկել, որ ունենք հանձնաժողով, հիմա հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի, մինչև չիրականացնի, և մենք հանրությանը չտեղեկացնենք, թանկացում չի լինելու,-ասաց նա:

 

Քաղաքապետը նաև նշեց, որ որոշ սպասարկող ընկերությունների վարորդներ բողոքեցին գազի գնի և ավտոմասերի թանկացումներից: «Եվ քանի որ թանկացումներ էին եղել, կսպասենք մինչև հունվարի վերջ, եթե գները իջնեն և կայունան, կսպասենք հանձնաժողովի որոշմանը»,-ասաց նա:

 

Անդրադառնալով մայրաքաղաքի վթարային շենքերի խնդրին՝ Տարոն Մարգարյանն ավելացրեց. «Մենք այս տարի արդեն սկսել ենք չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բնակարաններ կառուցել, մենք 2015թ.-ին լուծելու ենք բոլոր այդ խնդիրները»:

 

 

 

Նույն շարքից